ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Թեժ գիրք է, խոնավություն չի բուրելու»

«Թեժ գիրք է, խոնավություն չի բուրելու»
24.07.2013 | 18:14

Լույս է տեսել բանաստեղծ, թարգմանիչ, դիվանագետ Աշոտ Ալեքսանյանը հերթական` «Երգերի գիրքը» ժողովածուն, որի շնորհանդեսին ներկա էին գրողներ, նրա ընկերները, համակուրսեցիները, և ինչպես դիպուկ նշվեց, հեղինակի «հեղինակները»` ծնողները: Միջոցառման ընթացքում հնչեցին հեղինակի խոսքերով գրված երգերը` իր իսկ կատարմամբ (կիթառով): Ալեքսանյանը գիրքը նվիրել է դստերը` Տաթևիկին: «Շանսոնիե ոճով գրված երգի տեքստեր են», -այսպես բնութագրեց ժողովածուն թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը` հավելելով, որ այսօր թարգմանական գրականության մեջ է «պուլսը»: «Գրականության այսօրվա ջերմաչափը թարգմանությունն է: Աշոտ Ալեքսանյանը մեր լավագույն և լուրջ թարգմանիչներից է: Կիրթ է, համ էլ կիթառ է նվագում, երգում, երգեր է գրում»,-նշեց բանաստեղծը: Գրքի խմբագիր Գարեգին Էվոյանն էլ դիպուկ արձանագրեց. «Կան գրքեր, որոնցից խոնավության հոտ է գալիս, սա լինելու է թեժ գիրք, խոնավություն չի բուրելու»: Իսկ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, կարևորելով թարգմանական գործում նրա ներդրումը, ընդգծեց, որ և ֆրանսագիր, և գերմանագիր նշանավոր գրողների ստեղծագործությունները նրա շնորհիվ դարձել են հայ ընթերցողին հասանելի: Ըստ Անանյանի, փարիզյան և վիեննական շարքերը դրսից դիտված խորհրդածություններ են` գոյության խորհրդի և մարդու առեղծվածային բնույթի մասին: Անդրադառնալով «Երգերի գրքին», գրողների մության նախագահը հավաստիացրեց, որ հեղինակը շատ ինքնատիպ է: «Այսօր անընդհատ փոխվում են հանդերձները, արտաքին շղարշները, որն է մարդկային բուն էությունը: Գրքի ասելիքը հենց մարդկային հոգու, ներաշխարհի բացահայտումն է: Հազար դար էլ, հազար սերունդ էլ, որ անցնի, մարդ նույնն է մնացել, տարազն է լոկ փոխվել: Ավելի քան քսան տարվա դիվանագիտական գործունեության հորձանուտը նրան չկտրեց գրականությունից, որն իր կոչումն է: Կարդում ես նրա բանաստեղծությունները և մտքիդ մեջ երգում»,-եզրափակեց Լևոն Անանյանը: «Մտածված խոսքը կեղծ է ստացվում, հանպատրաստի պիտի խոսել»,-այս կարծիքին է ժողովածուի հեղինակ Աշոտ Ալեքսանյանն ու վերջում երգելուց հետո անկեղծացավ հանդիսատեսի հետ: «Իմ բնույթով շատ հակասական եմ ու դրանով ամբողջական եմ: Մարդն ինքն իրեն պետք է հեռվից նայի»,-ասաց գրողը և վստահեցրեց, որ դիվանագիտական աշխատանքն ամենևին էլ չի շեղում իրեն գրականությունից: «Դիվանագետն էլ կարող է երգող, պարող, գրող լինել: Ինչո՞ւ բանաստեղծություն: Այն երկիմաստություն չէ, ճշգրիտ գիտությունններից ամենաճշգրիտն է,-ասաց Ալեքսանյանը և անցավ երկրին,-ուզում եմ, որ մեր երկիրը հասնի իր նախանշված նպատակակետին: Այնպիսի ազգ լինենք, որ վերևում նստածը մեզ ընտրի»: Ընկեր-գրողների կորուստների համար էլ ափսոսանք հայտնելով, նկատեց. «Գրողների համար երկրային կյանքն այն չէ, ինչ-որ այստեղ չենք հասցրել, այնտեղ կանենք»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ